Սնունդը և առողջությունը
Սև հաղարջը ` որպես դեղամիջոց. 168.am
Հաղարջ սևի տերևը և բողբոջը օգտակար նյութերի պարունկությամբ քիչ են զիջում պտղին` մինչև` 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։
Բողբոջը մթերեք վաղ գարնանը, տերևը` նախքան պտղի հասունանալը, չորացրեք 35-40 C ջերմաստիճանում։ Տերևն ունի քրտնամուղ և միզամուղ հատկություններ, խթանում է մակերիկամների աշխատանքը, հեռացնում է օրգանիզմից միզաթթուն և պուրին պարունակող միացությունները։ Լայնորեն կիրառվում է վիտամինային թեյերի, թթուների և մարինադների, ոգելից և այլ ըմպելիքների պատրաստման համար։
Գինի. Խաղողի գինի պատրաստելիս (չոր «Արենի») հումքի մեջ ավելացրեք 0,5 տոկոսի չափով հաղարջ սևի տերև։ Խմեք 25-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։
Ավիշի շրջանառությունը խթանող. Հայտնի է, որ մարդու օրգանիզմում արյունը կազմում է մոտ 4-5 տոկոս, իսկ ավիշը` 2-3 տոկոս։ Հաղարջ սևի տերևի թուրմը խթանում է ավիշի հոսքը վերջույթներից դեպի վեր. 2 ճ/գ թարմ հումքը (1 թ/գ չոր) թրմեք 10-15 րոպե 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 4-5 անգամ։
Ոտնաթաթի ոսկորի գերաճ. Խառնեք հաղարջ սևի և գետնամորու տերևներ, մատիտեղ թռչնի խոտ (2։2։1)։ 1 ճ/գ հումքը 60 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ օրը 4 անգամ։ Շարունակեք 1-2 ամիս։ Պահպանեք չափաբաժինը։
Երեկոյան կատարեք ոտնաթաթի լոգանք խատուտիկի խոտի եփուկով (2 ճ/գ, 1 լ եռջուր, 15 րոպե)։ Քնելուց առաջ քսեք արջի յուղ։ Վիտամինային թեյեր. Խառնեք արոսենի կարմիրի պտուղ, եղինջի և հաղարջ սևի տերևներ (2։2։3)։
1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։ Օգտակար է մազաթափության դեպքում։
- Խառնեք հավասար քանակությամբ կեչու, հաղարջ սևի, հապալաս սևի տերևներ։ 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ նախաճաշից և ընթրիքից առաջ։ Ունի ուժերը վերականգնող ազդեցություն։
- Խառնեք մասուրի պտուղ և հաղարջ սևի տերև (1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 4 ժամ թրմեք, քամեք թանզիֆով։ Խմեք 50-ական մլ օրը 5 անգամ։ Հաղարջ սևի տերևը կարելի է փոխարինել նույն քանակի պտղով։
Օգտակար վիտամինային ըմպելիք տղամարդկանց համար. Խառնեք հաղարջ սևի չորացրած պտուղ և մանրացրած տերև, 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 4 անգամ մեղրի հետ։ Haxarj (1)
Միզաքարային հիվանդություն` պիելոնեֆրիտ, ցիստիտ. Խառնեք հաղարջ սևի բողբոջ և տերև (1։4)։ 5 ճ/գ թարմ (կամ 3 ճ/գ չոր) հումքը 1 ժամ թրմեք 1 լ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաև այտուցների, մրսածության, հոդատապի, ռևմատիզմի դեպքում։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օրից։
Դիաթեզ. Մանրացրած տերևը 15 րոպե եփեք 3 լ ջրի մեջ, խառնեք լոգանքի ջրին, լողացրեք երեխային։ Օգտակար է նաև ռախիտի դեպքում։
Շաքարային դիաբետ. Մթերեք հաղարջենի սևի մատղաշ ճյուղեր, մանր կտրատեք, չորացրեք։ 2 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ, ընդմիջեք 10 օր, կրկնեք մի քանի անգամ` ըստ անհրաժեշտության։
Հելմինտոզ. Խառնեք վարունգի, հաղարջ սևի, խնձորի և գրեյպֆրուտի հյութեր (2։2։1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։
Ջերմիջեցնող. Խառնեք 1-ական ճ/գ մասուրի, ազնվամորու, հաղարջ սևի պտուղներ, 15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Հիպերտոնիա. 100 գ չորացրած պտուղը թրմեք սառը ջրի մեջ, կերեք 50-ական գ օրը 2 անգամ։
Լյարդի և լեղապարկի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ հաղարջ սևի պտուղներ և մեղր։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք մի քանի ամիս։
Դիսբակտերիոզ. Հաղարջ սևի թարմ պտուղը ճնշում է աղիներում նեխում առաջացնող բակտերիաների աճը։
- Չորացրած պտղի եփուկը ճնշում է Պրոտեի մանրէների աճը։
- Կոկային ֆլորայի աճը կանխարգելում են հաղարջ սևի հյութը և չորացրած պտղի եփուկը։
Էնտերոկոլիտ, լուծ. Խմեք 50-ական մլ հաղարջ սևի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Եփուկ. 20 գ չորացրած պտուղը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք։ Խմեք 1-ական ճ/գ օրը 4 անգամ։
Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ, 12-մատնյա աղու, ստամոքսի խոց. Խմեք 30-ական մլ հաղարջ սևի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
08.10.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ